News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ոչ ոք չի կարող սահմանափակել այս կամ այն ապրանքի ներկրումը Հայաստան: Այս մասին, այսօր` հունիսի 20-ին, հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` ԱԺ-ում պատասխանելով ՀԱԿ պատգամավոր  Նիկոլ Փաշինյանի հարցին, ով մտահոգություն էր հայտնել, որ Հայաստանում շահավետ ներկրումը կենտրոնացած է որոշ մարդկանց ձեռքում:

«Կարող ենք մենք եզրակացնել, որ յուրաքանչյուրը, ով ցանկանա Հայաստան շաքար, բենզին կամ ձեթ ներկրել, կարող է անարգել անել դա»,-հարցրել է Նիկոլ Փաշինյանը, ինչին վարչապետը պատասխանել է, որ եթե որեւէ ներկրող Հայաստանում բախվի արհեստական խոչընդոտների, այդ հարցն անհապաղ քննարկման առարկա կդառնա Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում:

«Բայց կառավարությունը չի կարող եւ չպետք է այս կամ այն շուկայում գործող սուբյեկտների արհեստական ավելացման կուրս որդեգրի: Ամեն բան որոշում է շուկան: Որոշ դեպքերում ներկրողների թիվը չի էլ կարող մեծ լինել, հակառակ դեպքում այդ բիզնեսի շահութաբերությունը կնվազի»,-ընդգծել է Տ. Սարգսյանը:

Նշենք, որ Հայաստանում, մասնավորապես, շաքարի ներկրման մենաշնորհ ունի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ