News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Երկօրյա աշխատանքային այցով վաղը` հունիսի 21-ին, Լեռնային Ղարաբաղի հանրապետություն կմեկնի ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: NEWS.am-ին ՏՄՊՊ-ից հայտնեցին, որ նախատեսվում է ՏՄՊՊՀ նախագահի այցը  ԼՂՀ  հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով (ԼՂՀ  ՀԾՏՄԿՊՀ), որտեղ  հանձնաժողովի նախագահ Հ. Ղահրամանյանի հետ հանդիպման ընթացքում կքննարկվեն տարեսկզբից կատարված աշխատանքների արդյունքներին, համատեղ վարույթների վարման ընթացքին, ինչպես նաեւ հետագա համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր:

Նշենք,որ Հայաստանի ՏՄՊՊ-ն սերտորեն համագործակցել է ԼՂՀ մրցակցային մարմնի հետ` իրականացնելով փորձի փոխանակման եւ վերապատրաստման ծրագրեր, բացի այդ աջակցել է ԼՂՀ  ՀԾՏՄԿՊՀ-ի կողմից հարուցված  վարույթների իրականացմանը: Այս այցի ընթացքում ՀՀ ՏՄՊՊՀ-ը տեխնիկական աջակցություն կտրամադրի ԼՂՀ մրցակցային մարմնին:  ՏՄՊՊՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են նաեւ Հանձնաժողովի անդամներ եւ ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին ՀՀ ՏՄՊՊՀ եւ ԼՂՀ  հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր:  Համաձայն հուշագրի` հանձնաժողովները համագործակցելու են մրցակցային քաղաքականության իրականացման բնագավառում փորձի փոխանակման, օրենքների եւ նորմատիվ իրավական այլ ակտերի մշակման, միջազգային կառույցներին անդամակցելու, համատեղ վարույթների իրականացման եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրների շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ