News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի գլխավոր թմրաբան Պետրոս Սեմերջյանը Աստանայում ՀԱՊԿ երկրների բժիշկ-թմրաբանների նիստում առաջարկել է միասնականացնել կազմակերպության անդամ-երկրների ցուցանիշները:

«Իմ առաջարկն է միասնականացնել ցուցանիշները գոնե ՀԱՊԿ անդամ-երկրների համար, որպեսզի մենք կարողանայինք համեմատել, թե ինչի մասին ենք խոսում, ինչ թմրամոլների»,- ասել է Պ.Սեմերջյանը հունիսի 20-ի նիստում:

Նրա խոսքով, Հայաստանում թմրամոլների քանակի  մեծ աճ է նկատվում: «Թմրամոլների քանակն ավելանում է նաեւ այն պատճառով, որ մարդիկ սկսել են դիմել բուժման համար»,- կարծում է Սեմերջյանը:

«Շատ մեծ աճ կա. տարեկան 500%, ինչը պայմանավորված է նրանով, որ թմրաբանական ծառայությունը հրապուրիչ է դարձել»,- պատմել է Սեմիրջյանը, գրում է «Նովոստի Կազախստանա»-ն:

Հայաստանի թմրաբանական ծառայության հիմնական բնութագրիչները, հանրապետության գլխավոր թմրաբանի խոսքով, խիստ գաղտնիությունն ու լիակատար ինքնակամությունն են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ