News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ընդդիմության որեւէ առաջարկ առանց ուշադրության չի մնա: Այդ մասին, այսօր` հունիսի 21-ին, հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` ելույթ ունենալով կառավարության հնգամյա ծրագրի քննարկումների վերջում:

«Մենք ուրախ ենք այն քննարկման համար, որ ծավալվեց խորհրդարանում ծրագրի շուրջ: Մենք լսել ենք կողմերի փաստարկված դիտողությունները, այդ թվում մեզ հետ ոչ համակարծիք: Վստահ եմ, որ նման քննարկումները, ոճը նպաստելու են մեր երկրի զարգացմանը: Հավաստիացնում եմ, որ կառավարությունը, որ կազմված է Հայաստանի Հանրապետական եւ «Օրինաց երկիր» կուսակցություններից, խորը գիտակցում է այսօրվա մարտահրավերներն ու միջոցները, որոնցով կարող են լուծել մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները: Քվեարկելով այս ծրագրի օգտին` մենք ապահովում ենք մեր պետության կայուն զարգացումը»,- ասել է Սարգսյանը:

Նրա խոսքով, ընդդիմության որեւէ առաջարկ առանց ուշադրության չի մնա: «Մենք պատրաստ ենք կառուցողական քննարկման, ձեր յուրաքանչյուր առաջարկի շուրջ մտքերի փոխանակության»,- ասել է վարչապետը:

Միաժամանակ նա կոչ է արել զերծ մնալ անառողջ հակափաստարկներից`  թվերի խաղի տեսքով եւ, առավել եւս, անձնական հարձակումներից, այդ թվում իր հասցեին: «Այս ամբիոնը քաղաքական է եւ նախատեսված չէ նման նպատակների համար: Դա շատ վտանգավոր ուղի է»,- ասել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե համաշխարհային տնտեսական ճգնաժամը կանխատեսելն անիրագործելի պահանջ էր: «Այո, մենք չենք կարողացել կանխատեսել համաշխարհային ճգնաժամը, բայց արել ենք ամեն ինչ` այն մեղմելու համար: Ո՞վ կարող է մեզ մեղադրել, թե մեր հակաճգնաժամային քաղաքականությունն ընդլայնողական չի եղել, եթե 2008թ. բյուջեի դեֆիցիտը հասցրել են ՀՆԱ-ի 7,7 տոկոսին»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ