News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը փոխառել է մեր աշխատավարձերն ու թոշակները, որոնց համար կվճարեն ապագա սերունդները:

Այդ մասին հայտարարել է ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը` ներկայացնելով կառավարության 2012-2017թթ. 5-ամյա ծրագրի վերաբերյալ իր դիրքորոշումը:

«Ի՞նչ է արել կառավարությունը համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքները հաղթահարելու համար: Արտաքին պարտքը գերազանցել է 6,5 մլրդ դոլարի շեմը, որից 4,5 միլիարդը պետական է, իսկ մասնավոր հատվածինը` էլ ավելի վտանգավոր` 2 մլրդ դոլար, ներառյալ բանկային համակարգը», – ասել է Հ. Բագրատյանը:

Նրա խոսքով, իմաստ չկա ինքնագովությամբ զբաղվելու, հայտարարելով, որ Հայաստանի կառավարությունը միակն էր, որ  ճգնաժամի պայմաններում ամբողջական ծավալով վճարում էր աշխատավարձերն ու թոշակները: «Սա բացահայտ սուտ է: Ոչ թե կառավարությունն է մեզ վճարել, այլ մեր երեխաներն ու թոռները, որոնք կվճարեն մեր պարտքերը», –հայտարարել է Հ. Բագրատյանը:

«Ամեն տարի թոշակը բարձրացնելով 1-2 հազար դրամով, կառավարությունը դա հանդիսավոր շնորհանդեսի է վերածում: Իսկ թե գները որքան են բարձրանում, ոչ ոք քաղաքացիներից չի հարցնում: Ուստի բարի եղեք նվազագույն աշխատավարձը կապել նվազագույն թոշակին եւ պարբերաբար այն ինդեքսավորել», – ասել է Հ. Բագրատյանը:

Հատկապես վանող է տնտեսական աճի բաժինը, որը, Բագրատյանի խոսքով, գրված է դպրոցական շարադրության ոճով, առանց որոշակի հարցերի պատասխանելու:

«Օրինակ, գրված է. կառավարությունը կշարունակի ԱԷԿ-ի հին էներգաբլոկի աշխատանքների դադարեցման գործընթացն ու նորի կառուցումը: Մեզ հետաքրքրում է այն, թե երբ դա տեղի կունենա: Այդ մասին ոչինչ գրված չէ: Նման անբովանդակ ոճով են գրված ծրագրի առանձին բաժիններ», – ասել է Հ. Բագրատյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ