News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սերժ Սարգսյանի մոտ կայացած դատաիրավական բարեփոխումների ծրագրի քննարկման ժամանակ անդրադարձել են մի շարք հարցերի, որոնք ուղղակիորեն առնչվում էին փաստաբանական գործունեությանը, մասնավորապես քննարկվել է իրավաբանական եւ դատական համակարգերի բարեփոխումների ծրագրի ժամանակացուցը: Այդ մասին այսօր` հունիսի 21-ին, հանրապետության նախագահի մոտ կայացած դատաիրավական բարեփոխումների ծրագրի քննարկման ավարտից հետո ասաց Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը:

Նա տեղեկացրեց, որ բարեփոխումների ծրագրի 6-րդ բաժինը նվիրված է փաստաբանական գործունեությանը, եւ այն  քննարկվել է իր բոլոր ասպեկտներով: «Մենք մասնակցել ենք այդ ծրագրի մշակմանը եւ գոհ ենք այն դրույթներից, որոնք հաջողվել է ներառել ծրագրում: 2013-2014 թթ.-ին  ծրագիրն ամբողջովին իրականացված կլինի»,- ասաց Սահակյանը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք քննարկվե՞լ է Վճռաբեկ դատարան բողոքների վերադարձի հարցը, նա ասաց, որ քննարկման ընթացքում  նշվել են առկա խնդիրները, որոնք պայմանավորված են օրենսդրական բացթողումներով, ինչի արդյունքում Վճռաբեկ դատարանը չի կարողանում հստակ գործել իր որոշումները կայացնելիս:

«Հանրապետության նախագահը հանձնարարեց որոշակի փոփոխութուններ կատարել ծրագրում,որպեսզի այդ խնդիրները լուծվեն: Առաջարկվեց մինչեւ սեպտեմբեր քննարկել այդ հարցերը, միջոցներ ձեռնարկել եւ հասնել նրան, որ փաստաբանները նման բողոքի ակցիաներ անելու անհրաժեշտություն չունենան»,- ասաց Փաստաբանների միության նախագահը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ