News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի ջրատարում հայտնաբերված նորածին երեխայի մորը հայտնաբերող, նրա մասին ինֆորմացիա տրամադրող քաղաքացիները խոշոր  դրամական պարգեւի կարժանանան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժնի պետ Մուշեղ Օհանյանը:  Նրա խոսքով, որոնողական աշխատանքները ամբողջ ջրատարի տարածքով ընթանում են, նույնիսկ տեղի ռադիոկայանով է հայտարարություն տրվել:

Հարցին, թե որքան դրամական պարգեւ են խոստացել, Մուշեղ Օհանյանն արձագանքեց. «Ֆիքսված գումար չկա: Կախված է, թե ով է ասում: Ինչքան խեղճ մարդ լինի այնքան շատ գումար կտանք: Առայժմ աշխատանքները ընթացքի մեջ են: Գիշեր-ցերեկ տուն չենք գնում, որպեսզի որոնողական աշխատանքների միջոցով կարողանանք բացահայտել»:

Դիտարկմանը, թե հնարավոր է երեխային Արաքսն են նետել Թուրքիայի տարածքից եւ ջուրը բերել-հասցրել է Մայիսյան գյուղի ջրատար, Մուշեղ Օհանյանն արձագանքեց. «Չէ նման բան չկա, որովհետեւ, թեեւ ջրատարը Արաքսից է սկսում, բայց այնտեղ արգելա նոցներ կան տեղադրված եւ այնտեղից ջուրը չէր կարող բերել: Իսկ այդ երեխայի մորը հայտնաբերելը մեզ համար պատվի հարց է»:

Մուշեղ Օհանյանի խոսքով, երեխան մահացած է ծնվել, բայց միտումնավոր են գցել ջրատարը հավանաբար հուղարկավորությունը չկազմակերպելու համար:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի ջրատարում հայտնաբերված նորածին երեխայի հայտնաբերման փաստով ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Նորածինն արական սեռի է եղել, անգամ պորտալարը կտրված չի եղել: NEWS.am-ի աղբյուրի փոխանցմամբ, դաշտում աշխատող գյուղացիներն են պատահմամբ գտել երեխայի դին ու ահազանգել իրավապահներին: Թե ինչպես է երեխան հայտնվել ջրատարի մեջ, դեռ հայտնի չէ:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ