News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի խորհրդարանը պատրաստվում է պարզեցնել իրավաբանական անձանց կանոնադրությունում փոփոխություններ կատարելու ընթացակարգը: Եթե նախկինում լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ էր ներկայացնել կանոնադրության պատճենը եւ գրանցման վկայականը, ապա հիմա հիմա պետք է ներկայացնել միայն գրանցման համարը: Այս մասին նշվում է «Լիցենզավորման մասին» եւ «Ունեցվածքի իրավունքի գրանցման մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերում, որոնք ներկայացված են ԱԺ արտահերթ նիստի օրակարգում:

Լիցենզիայի ժամկետի երկարացման եւ գործունեության վայրը փոխելու դեպքում պետք է բավական է ներկայացնել գրանցման թիվը եւ կանոնադրությունում փոփոխությունների մասին տեղեկանքը:

Այս օրինագծերի քննարկման ժամանակ ՀԱԿ-ի պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել է լիցենզավորման մեխանիզմի անկատարության մասին, որի տակ են ընկնում բավական թվով գործունեության տեսակներ:

«Հետո էլ խոսում եք փոքր բիզնեսի ազատության մասին, Վրաստանի օրինակի մասին եւ այլն: Մտածեք, նոր խոսեք»,-ասել է նա:

Նշենք, որ գործող օրենքով լիցենզավորման ենթակա են ռազմական նշանակության ապրենքների արտադրությունն ու վաճառքը, ադամանդների առեւտուրը, դեղամիջոցների արտադրությունն ու վաճառքը, ֆինանսական գործունեությունը, կրթությունը, փոստն ու կապը, ալկոհոլային խմիչքների արտադրությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ