News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի զարգացման գերակայություններից է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի հետ ասոցացման բանակցությունների արագ առավելագույնս զարգացումը : Այդ մասին հայտարարել է ԵՄ եվրոպական հարեւանության եւ ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ENPI տեղեկատվական կենտրոնի հետ հարցազրույցում:

«Արեւելյան գործընկերության» ծրագրի իրացման մեր գլխավոր գործիքը ասոցացման համաձայնագրերն են, որոնք միտված են համապատասխան տարածաշրջաններում ազատ առեւտրի խորացված եւ համընդգրկուն գոտիների ստեղծմանը:

Մոլդովայում, Վրաստանում, Հայաստանում եւ Ադրբեջանում ասոցացման հմաձայնագրերի շուրջ բանացությունները դեռ տարվում են, մեր գերակայությունն է դրանց առավել արագ զարգացումը, որպեսզի 2013թ. աշնանը կայանալիք «Արեւելյան գործընկերության» հաջորդ գագաթնաժողովին մենք մոտ լինենք դրանց ավարտմանն ու նախաստորագրմանը»,- ասել է Ֆյուլեն: Նա նկատել է, որ ԵՄ-ն գործողությունների լայն ծրագիր ունի մոբիլության ոլորտում, որ վերջնական արդյունքը առանց վիզայի ռեժիմի հաստատումն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ