Սեւծովյան երկրներում առկա է 6 տոկոս տնտեսական աճ, որն ավելի բարձր է, քան եվրոյի գոտում: Այդ մասին այսօր` հունիսի 22-ին, Երեւանում Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկի կազմակերպած բիզնես-ֆորումի ընթացքում հայտարարեց այդ բանկի նախագահ Անդրեյ Կոնդակովը:
Նրա խոսքով` ներկայում աշխարհոմ շատ փոփոխական եւ անորոշ ֆոն է:
Ըստ Ա. Կոնդակովի` Հայաստանը կայունության շատ լավ օրինակ է, քանի որ ունի ՀՆԱ-ի իրական ու կայուն աճ, կայուն արժույթ, միանիշ գնաճ, ցածր պետական պարտք: