News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանը պետք է անի ամեն հնարավորը, որպեսզի Սիրիայի հայ համայնքը զգա, որ կա իր շահերը պաշտպանող պետություն: Այս մասին, այսօր` հունիսի 22-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՊՀ Քաղաքակրթությունների ու մշակույթների հետազոտությունների կենտրոնի փորձագետ, արաբագետ Հայկ Քոչարյանը:

Նրա խոսքով, վերջին ամիսներին Սիրիայում տեղի ունեցող դեպքերն սկսել են ավելի արմատականորեն զարգանալ, ինչը սրում է Սիրիայի հայերի վիճակը: Սիրիան կանգնած է քաղաքացիական պատերազմի սպառնալիքի առաջ է, ասել է նա, հավելելով, որ երկրի իշխանություններն ամեն կերպ փորձում են դադարեցնել, այսպես կոչված, ընդդիմության գործողությունները, որի նպատակը Սիրիայի մասնատումն է:

«Ես ասացի, այսպես կոչված, ընդդիմություն, քանի որ իրականում անհայտ է, թե ով է ընդդիմությունը: Այն կազմված է տարբեր խմբերի միավորումից, որոնցից ամենախոշորը Սիրիայի ազգային կոմիտեն է»,-ասել է նա, հավելելով, որ դժվար է ասել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Սիրիայում, սակայն Ասադը դեռ ժամանակ ունի իր դիրքերն ամրապնդելու համար` հաշվի առնելով ԱՄՆ-ում աշնանը կայանալիք ընտրությունները:

Ըստ արաբագետի, եւս մեկ հետաքրքիր հանգամանք է այն, որ ընդդիմադիր այդ խմբավորման առաջնորդը ազգությամբ քուրդ է ընտրվել, ինչը տարօրինակ է, քանի որ քրդերը մշտապես Սիրիայի իշխանությունների կողմից են եղել:

Միաժամանակ, հատուկ անհանգստության առարկա է Սիրիայի հայերի վիճակը: Վկայակոչելով մասնավոր զրույցներն ու Facebook-ի քննարկումները, Քոչարյանը նշել է, որ համայնքի մի մասը աջակցում է իշխանություններին, մյուս մասն` ընդդիմությանը: «Հայ համայնքը նույնպես միատարր չէ եւ դա լարվածություն է առաջ բերում համայնքի ներսում»,-ասել է արաբագետը, հավելելով, որ սիրիահայերը մասնակցում են իրադարձություններին ինչպես իշխանության կողմից, այնպես էլ` ընդդիմության, սակայն դա համակարգված բնույթի չի կրում:

 Հարցին, թե Հայաստանը կարո՞ղ է ընդունել սիրիահայերի հոսքը, այդ երկրում  բացասական զարգացումների դեպքում, Քոչարյանն արձագանքել է. «Հարցը բոլորովին դա չէ: Հայերի արտագաղթը Սիրիայից կլինի ծայրահեղ քայլ: Սիրիայի հայերն այսօր չեն զգում Հայաստանի աջակցությունը, իսկ դա նշանակում է, որ մեր պետությունը վատ է աշխատում»:

Քոչարյանն ընդգծել է, որ հայ համայնքը դարերով ապրել է Սիրիայում եւ չի կարելի թույլ տալ, որ այն արտագաղթի, քանի որ դրանով հայերը կկորցնեն իրենց կարեւոր ներկայությունը Մերձավոր Արեւելքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ