Ամերիկյան զինվորականները փորձարկում են նոր գերզենքը, որը ոչ այլ ինչ է, քան իսկական կայծակ:
Ապագայի զենքը կարող է բառացիորեն կայծակ առաջացնել մարտի դաշտում: Դրա օգնությամբ զինվորականները կարող են, օրինակ, պայթեցնել հակառակորդի թաքցրած ականները կամ նույնիսկ ոչնչացնել հակառակորդի զրահատեխնիկան, հաղորդում է LiveScience-ը:
Այն աշխատում է այսկերպ, լազերի օգնությամբ օդում հատուկ ալիք է ստեղծվում, որի միջով էլեկտրական լիցք է անցնում: Զինվորականները, ըստ էության, այժմ կարող են կառավարել կայծակները եւ ուղղել ուր իրենց է պետք:
«Մենք երբեք չենք հոգնի դիտել, թե ինչպես են կայծակի հարվածները ոչնչացնում մեր թիրախները փորձարկումնեի ժամանակ»,- հայտարարել է Նյու Ջերսիի Պիկատինի ռազմակայանի առաջատար մասնագետ Ջորջ Ֆիշերը: