News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հունիսի 24-ին, ժամը 18.00-ին, Երեւան-Մեղրի ճանապարհի 184-րդ կմ-ին «Գրանդ-Չերոկի»  մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով  ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հունիսի 24-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Գյումրի-Առափի ճանապարհի 3-րդ կմ-ին «ԲՄՎ»  մակնիշի ավտոմեքենա է բախվել աղբակույտին, ինչի հետեւանքով ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հունիսի 24-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Գյուլագարակ-Դենդրոպարկ ճանապարհի 2-րդ կմ-ին «CAH-AM-ONTLANDER» կվադրոցիկլ է շրջվել:

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ