News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ուկրաինական Nemiroff ընկերությունն ու Հայաստանում նրա ներկայացուցիչ «Սովրանո» ընկերությունը Սեւանի Best Western հյուրանոցային համալիրում կազմակերպել են Nemiroff Delikat փափուկ օղու շնորհանդեսը: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «Սովրանո» ընկերությունից, շնորհանդեսի շրջանակում կազմակերպվել են մի շարք մրցույթներ, որոնցից մեկի հաղթողն է դարձել այն մասնակիցը, ով ավելի արագ է խմել 200 գրամ Nemiroff Delikat օղին: Որպես մրցանակ` նա ստացել է հայտնի բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոյի ինքնագրով բռնցքամարտի ձեռնոցներ:

Տեղի են ունեցել նաեւ այլ միջոցառումներ, մասնավորապես` «Սովրանո»-ի գործընկեր ընկերությունների ու առեւտրային ցանցերի ներկայացուցիչներին հնարավորություն է տրվել փոքր ճամփորդություն իրականացնել Սեւանա լճում` երկու նավերով: Նավերից մեկը զարդարվել է Nemiroff-ի լոգոտիպով, իսկ երկրորդը եղել է շուրջերկրյա ճանապարհորդություն իրականացրած հանրահայտ «Կիլիկիա» առագաստանավը:

Միջոցառման նպատակը հյուրերին Nemiroff Delikat փափուկ օղու առանձնահատկությունները ցուցադրելն էր: Կիեւից ժամանած Nemiroff-ի մասնագետներն ընդգծել են օղու յուրահատուկ համը: Այն պատրաստված է բացառապես բնական բաղադրանյութերից` «լյուքս» դասի սպիրտից ու ընկերության արտեզյան ջրից: Օղու պատրաստման համար ջուրն անցնում է մաքրման համար անհրաժեշտ 4 տեխնոլոգիական փուլ: Անցնելով արծաթյա զտում` խմիչքի մեջ ավելացվում է հատում բաղադրանյութ` կոճապղպեղ, որն էլ նրան տալիս է անսովոր փափկություն: Ի դեպ, միջազգային բրենդի բոլոր խմիչքները պատրաստվում են միմիայն բնական բաղադրանյութերից:

Միջոցառման շրջանակում, հյուրերին զվարճացրել են Crazy պարային ակումբի պարուհիները, եղել են սինքրոն լողի ներկայացումներ: Այնուհետ ներկաների համար ելույթ է ունեցել Dj Serjo-ն:

«Սովրանո» ընկերությունը հիմնականում ներկրում է արտադրական ապրանքներ, խմիչքներ, սուրճ, թեյ: Այն հիմնադրվել է 1997թ.-ին, եւ այժմ հանդիսանում է Հայաստանի խոշորագույն հարկատուներից: 2001թ.-ից «Սովրանո»-ն համագործակցում է ալկոհոլի խոշորագույն արտադրող Nemiroff ընկերության հետ: Միջազգային բրենդի արտադրանքն արտահանվում է 72 երկիր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ