News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լոռիի մարզի Գուգարքի Թեժլեռ կոչվող տարածքում գործող ռեստորանում տեղի ունեցածի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը, նույն արարքը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց օգտագործելով): Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժնից:

Այս գործում որպես կասկածյալ անցնում է «Սեկոն» մականունով հայտնի Սերժիկ Դարչինյանը: NEWS.am-ին հաջողվեց ճշտել նաեւ, որ ռեստորանը շարունակում է աշխատել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լոռիի մարզում հունիսի 20-ին, «Սեկոն» մականունով հայտնի քաղաքացի է բերման ենթարկվել, ով Գուքարգի Թեժլեռ կոչվող տարածքում գործող ռեստորանն է աշխատեցնում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժնից ընդամենը հաստատել էին տեղեկությունը, նշելով, որ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ըստ NEWS.am-ի աղբյուների «Սեկոնին» ձերբակալել են տեղեկություններ ունենալով, որ «Սեկոն» ռեստորանում մարմնավաճառների ծառայություն է առաջարկվում: Մասնավորապես հաճախորդներին ճաշացանկի հետ մեկտեղ նաեւ մարմնավաճառուհիների ծառայություն է առաջարկվել:

Տպել
Ամենաշատ