Հայաստանի պաշտպանության նախարարը, հունիսի 25-ին, հանդիպում է ունեցել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են այս տարվա սեպտեմբերի 3-8-ին Հայաստանում անցկացվելիք «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության նախապատրաստական աշխատանքներին, զորավարժության տեղեկատվական ապահովման համար մամլո կենտրոնի ստեղծմանը, ինչպես նաեւ առաջիկա անելիքներին առնչվող այլ հարցեր:
Կողմերը գոհունակություն են հայտնել զորավարժության անցկացման ռազմական բաղադրիչի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ: