News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վերջին ժամանակներս արձանագրվել են Աֆրիկյան մայրցամաքի պետությունների քաղաքացիների կողմից Եվրոպա մեկնելու համար ՀՀ տարածքը որպես տարանցիկ գոտի օգտագործելու փորձերի աճ: Այդ մասին նշված է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ կառավարությանը ներկայացրած տեղեկանքում:

Այդ անձինք  ժամանում են ՀՀ եւ գտնվում են այստեղ անօրինական կերպով կամ ձեւական ստեղծված ֆիրմաների միջնորդության հիման վրա փորձում են ստանալ կացության ժամանակավոր կարգավիճակ; Ըստ ԱԱԾ-ի` դրանց հոսքը կարող է դառնալ անկառավարելի եւ ստեղծել բազմաթիվ խնդիրներ` սոցիալական, ժողովրդագրական, առողջապահական (հաշվի առնելով նշված երկրներում ՁԻԱՀ-ի եւ այլ սուր վարակիչ հիվանդությունների տարածվածությունը), քրեածին բնույթի:

Գործող ընթացակարգերով` աֆրիկյան 40 պետություններից քաղաքացիները կարող են ժամանել Հայաստանի Հանրապետություն եւ առանց որեւէ խոչընդոտի ՀՀ պետական սահմանի անցման կետերում ստանալ մուտքի վիզա: ԱԱԾ-ն առաջարկում է այդ 40 պետություններին ընդգրկել այն երկրների ցանկքում, որոնց քաղաքացիները կարող են Հայաստան մուտք գործել բացառապես հրավերի հիման վրա: Հարցը ներառված է ՀՀ կառավարության հունիսի 28-ի նիստի օրակարգում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ