News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թմրամիջոցերը Հայաստան են մտնում հիմնականում Իրանից, Թուրքիայից, Ֆրանսիայից եւ Ռուսաստանից: Այդ մասին, այսօր` հունիսի 26-ին, մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության երկրորդ վարչության  պետ Սերոբ Հարությունյանը:

Նրա խոսքով` Իրանից ներկրում են ափիոն եւ հերոին, Ֆրանսիայից եւ Ռուսաստանից` ամֆետամին եւ մեթադոկսիլ:

Իր հերթին «Հարավային Կովկասի սահմանների համալիր կառավարում» ծրագրի ղեկավար Գրիգոր Մալենցյանը նշել է, որ ափիոնային թմրանյութերն աճեցվում են Աֆղանստանում եւ Մյանմարում եւ տարածվում են ծովային ճանապարհով, իսկ սինթետիկ թմրամիջոցներն արտադրվում են աշխարհի ցանկացած երկրում, անգամ Հայաստանում:

Սերոբ Հարությունյանի խոսքով` մի քանի տարի առաջ Հայաստանում հայտնաբերվել էր սինթետիկ թմրամիջոցների ստվերային արտադրությամբ զբաղվող խումբ:

«Ամեն ինչ կազմակերպվում էր քիմիական արտադրության հիմքով, որը երկրում լավ զարգացած էր դեռ խորհրդային տարիներից: Գաղտնի լաբորատորիայից առգրավվել էր 60 կգ պատրաստի ամֆիտամին»:

Ինչ վերաբերում է կանեփի կիրառմանը, ապա, ինչպես նշել է Հարությունյանը, եթե 2003թ. այդ թմրատեսակն օգտագործող 477 մարդ էր գտնվել, ապա 2011թ. նրանց թիվը հասել է 679-ի, ինչից երեւում է, որ տվյալ թմրամիջոցը դիրքերը չի զիջում:
Հիշեցնենք, հունիսի 26-ին նշվում է թմրանյութերի օգտագործման եւ ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ