News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի ֆինանսական շուկայում ամերիկյան դոլարի փոխարժեքը շարունակում է ընկնել երկրորդ օրն անընդմեջ: Այսօր` հունիսի 26-ին, ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում կազմել է 417.25 դրամ, ինչը 0.17%-ով կամ 0.71 կետով զիջում է երեկվա ցուցանիշին:

Ընդհանուր առմամբ բորսայում այսօր վաճառվել է 3 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում արդեն մինչ բորսայական նստաշրջանը ձեւավորվել էր դոլարի առքուվաճառքի 416-418 դրամ միջակայքը, որը մեծամասամբ պահպանվեց նաեւ բորսայի փակումից հետո:

ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական փոխարժեքը սահմանվել է 418.02 դրամ:

Forex միջազգային շուկայում եվրոն առավոտյան զիջում էր դոլարին, այնուհետ սկսեց թանկանալ, ու ժամը 11:30-ի դրությամբ 1 եվրոյի փոխարժեքը հասել էր 1.2518 դոլարի, որից հետո մի փոքր էժանացավ: Ռուսաստանի միջբանկային շուկայում ռուբլին կրկին թուլացել է դոլարի նկատմամբ` 1դոլարն արժե 33.1732 ռուբլի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ