News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հրավերով, հունիսի 25-27-ին Հայաստան է ժամանել Չինաստանի Գերագույն դատարանի նախագահի տեղակալ Ձյան Բիսինի գլխավորած պատվիրակությունը:

Հունիսի 26-ին պատվիրակությունն այցելել է ՀՀ վճռաբեկ դատարան:

Ողջունելով հյուրերին, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը նշել է, որ մեր երկրների միջեւ վերջին տարիներին եւ քաղաքական, եւ տնտեսական, եւ մշակույթի բնագավառներում ստեղծվել է կայուն եւ հուսալի համագործություն:

«Չինական պատվիրակության այցելության ծրագիրը մշակվել է այնպես, որ նրանք հնարավորություն ունենան ծանոթանալ ոչ միայն դատական համակարգի գործունեությանը եւ շենքային պայմաններին, այցելել բոլոր ատյանի դատարաններ, այլ նաեւ հնարավորություն եւ ժամանակ ունենան ծանոթանալու Հայաստանի պատմամշակութային արժեքներին եւ այցելելու Հայաստանի տեսարժան վայրեր»,-ասել է Ա. Մկրտումյանը:

Չինաստանի Գերագույն դատարանի նախագահի տեղակալ Ձյան Բիսինը կարեւորել է դատական համակարգերի միջեւ սերտ համագործակցությունը եւ փորձի փոխանակումը:

Այնուհետեւ կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք իրավական խնդիրներ:

Քննարկման վերջում կողմերը պայմանավորվել են համատեղ մշակել Չինաստանի Գերագույն դատարանի եւ ՀՀ վճռաբեկ դատարանի միջեւ համագործակցության հուշագիր, որը կստորագրվի ՀՀ վճռաբեկ դատարանի պատվիրակության Չինաստան փոխադարձ այցելության ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ