News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երեւանի Ազնավուրի հրապարակում գետնի վրա այսօրվանից 3D նկար է պատկերված լինելու անդունդի տեսքով: Պատկերը նկարել է գերմանացի նկարիչ Նիկոլայ Արնդտը: Հունիսի 26-ին կայացել է շնորհանդեսը, որին մասնակցել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու «Ամերիա բանկի» տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: (ֆոտոռեպորտաժ)

Սա 3D ձեւաչափով առաջին նկարն է Երեւանում, որ նկարվել է խեղաթյուրման ու շեղման հատուկ տեխնիկայով, ինչը թույլ է տալիս ծավալային նկարի պատրանք ստեղծել:

Արվեստի այս նոր տեսակը անչափ բարդ է, նկարիչը  ստիպված է անընդհատ ուշադիր լինել, մեկ սխալ շարժում եւ պատրանքը կկորի:

Նշենք, որ մայրաքաղաքում 3D նկարը հայտնվել է Երեւանի քաղաքապետարանի եւ «Ամերիա բանկի» նախաձեռնությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ