News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երեւանի Ազատության հրապարակում մեկնարկել է Հայ ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքը: Հարթակում են գտնվում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀԱԿ խմբակցության պատգամավորները, ՀԱԿ-ին մաս կազմող կուսակցությունների առաջնորդները:

Հանրահավաքը բացել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ով նշել է, թե ինքը գոհ է խորհրդարանում ՀԱԿ խմբակցության աշխատանքից: «Մենք խորհրդարանում հանդես եկանք միասնական թիմով, երկու օրվա ընթացքում 7 պատգամավորներով 10 ելույթ ենք ունեցել: Այս ամենը անսպասելի էր ՀՀԿ-ի եւ գործող վարչախմբի համար: Նրանք սպասում էին անակնկալների, բայց ոչ այսքան շատ: Մեզ մոտեցել են պատգամավորներ` կոալիցիայից, նախարարներ, որոնք իրենց զորակցությունն են հայտնել մեզ»,- նշել է Արամ Մանուկյանը:

Նա նաեւ Կոնգրեսի անունից հավաքվածներին խնդրեց հրապարակը միշտ պահել, շարժումը միշտ պահել:

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մարտի 1-ին 10 անձանց սպանության փաստին` նշելով, որ այն առ այսօր բացահայտված չէ: «Քաղաքական մյուս ուժերի օրակարգից բացահայտման հարցն ակնհայտորեն դուրս է մնացել: ՀԱԿ-ը միակ ուժն է, որ իրեն պատասխանատու համարելով Հայաստանում սահմանադրության հաստատման համար` իրեն պատասխանատու է համարում հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի բացահայտման համար: Փակել մարդասպաններին բացահայտելու էջը, կնշանակի փակել Հայաստանի էջը»,- նշեց նա` հավելելով. «Պետք չէ զարմանալ, որ «Հարսնաքարի» հրեշավոր դեպքերից հետո մարդիկ դուրս չեն գալիս` դատապարտելու դա: Քանի որ տեսել են, թե ինչպես են պատժվում արդարության մարտիկները, եւ անպատիժ մնում մարդասպանները: Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ «Հարսնաքարում» սպաներին մահվան դուռը հասցրած ստահակները 2008թ. մարտի 1-ին այլ սպաների հետ ուս-ուսի բռնություններ չեն գործադրել խաղաղ ցուցարարների դեմ»: Ըստ Փաշինյանի, միայն Հայ ազգային կոնգրեսն է, որ կարող է դիմագրավել այս իշխանությունների ապօրինություններին:

 

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ