News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Ավստրիայի հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերի գլխավորած պատվիրակությունն, այսօր` հունիսի 27-ին, այցելել է Երեւանի կոնյակի գործարան (ֆոտոռեպորտաժ):

Ըստ նախատեսված ծրագրի` պատվիրակությունն այցելել է Երեւանի կոնյակի գործարանի հնեցման արտադրամաս, որտեղ ծանոթացել է հայկական Արարատ կոնյակի պատմությանը եւ արտադրական պրոցեսին:

Նախագահը կանգ է առել նաեւ «Խաղաղության տակառի» մոտ, որը հիմնադրվել է 2001 թվականին ի պատիվ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների այցի: Տակառում հնեցվում է զինադադարի տարին խորհրդանշող 1994 թ. կոնյակի սպիրտ: Ի դեպ, այն կոչվում է «խաղաղության», քանի որ կբացվի այն ժամանակ, երբ կկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը: Նախագահը իր ստորագրությունն է թողել նաեւ գործարանի հուշագրքում:

Ըստ ավանդույթի` Երեւանի կոնյակի գործարանի հնեցման արտադրամասի նախագահական անցուղին համալվել է Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի անվանական տակառով: Հայնց Ֆիշերը Երեւանի կոնյակի գործարան այցելած 24–րդ նախագահն է, ում պատվին այստեղ կոնյակի սպիրտ է հնեցվում:

Երեւանի կոնյակի գործարանի տնօրինությունը պարոն Ֆիշերին նվիրել է նաեւ հատուկ պատրաստված «Արարատ» կոնյակ:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ