News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի 90 անդամներ մասնակցել են մարտի 1-ի գործողություններին եւ այդ մասին արդեն հրապարկվել է Անդրանիկ Քոչարյանի մարտի 1-ին վերաբերող զեկույցում: Այս մասին, այսօր` հունիսի 27-ին, մամուլի ասուլիսում ասաց ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Նա նշեց, որ ԲՀԿ-ն ընտրություններում գումարով ձայներ է ստացել, թեեւ այդ կուսակցությունում էլ լավ մարդիկ ու գործիչներ կան:

Ի դեպ, Պետրոս Մակեյանի խոսքով, այս ընտրություններում քաղաքական ուժերը` այդ թվում ՀԱԿ-ը, խորհրդարան են մտել իշխանության բարի կամքի շնորհիվ:

Միաժամանակ նա նկատեց, որ այսօր ՀԱԿ-ն իր վարկանիշի բարձր նշաձողում չի գտնվում, նշելով, որ դա ժամանակի խնդիր է:

Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, Պետրոս Մակեյանն ասաց, որ եթե ընդդիմությունը միասնական թեկնածուով հանդես գա, իշխանությունը վերարտադրվելու հնարավորություն չի ունենա:

Փոխարենը, ասուլիսի մյուս բանախոսը` ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանն ասաց, որ նախագահական ընտրություններին իրենք առաջադրելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը եւ համոզված է, որ բացարձակ աջակցություն են ստանալու:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ