News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունիսի 27-ին, ընդունել է Չինաստանի Գերագույն դատարանի նախագահի տեղակալ Ձյան Բիսինին: 

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահը ողջունել է հյուրին եւ ընդգծել, որ բոլոր ոլորտներում հայ-չինական համագործակցությունը զարգանում է, երկու բարեկամ երկրների միջեւ հարաբերությունները տարեցտարի ավելի են ամրապնդվում, ինչի վկայությունն է նաեւ ՉԺՀ Գերագույն դատարանի պատվիրակության այցը Հայաստան:

Զրուցակիցները երկուստեք կարեւորել են ՀՀ եւ ՉԺՀ դատական համակարգերի միջեւ համագործակցությունը եւ փորձի փոխանակումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ