News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բրոդվեյի կախարդության շնորհիվ, աշխարհահռչակ երգչուհի եւ դերասանուհի Շերը (Շերլին Սարգսյան) պատրաստվում է հետ տալ ժամանակը, որը նա անցել է էստրադային համերգների վարողից մինչեւ օսկարակիր դերասաուհի: Այս մասին գրում է The Wrap կայքը:

Երգչուհին Twitter-ում հայտնել է, որ իր կյանքի պատմության հիման վրա ստեղծվող բեմադրության աշխատանքներում համագործակցում է պրոդյուսերների հետ: Պատրաստի բեմադրությունը կներառվի Շերի փոփ-հիթերի կատալոգում:

«Սա շատ դանդաղ գործընթաց է: Ես արդեն երկար ժամանակ է աշխատում եմ դրա վրա»,-ասել է Շերը: Իսկ նրա մամուլի քարտուղար Ռիսա Շապիրոն ասել է, որ շոուի ներկայացման ամսաթիվը դեռ հայտնի չէ եւ դեռ մի քանի տարվա աշխատանք կա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ