News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը հարցազրույց է տվել «Le Huffington Post» պարբերականին, որից NEWS.am-ը հատված է ներկայացնում.

Ինչո՞ւ  են ղարաբաղյան  կարգավորման հարցով բանակցությունները փակուղի մտել:

Ինչպես գիտեք, եւ դա բազմիցս նշվեց «Եվրատեսիլի» ժամանակ, Ադրբեջանը մարդու իրավունքների հարգման  եւ ժողովրդավարության առումով վատագույն պետություններից մեկն է: Վերջին շրջանում տարբեր զեկույցներում եւս նշվում է Ադրբեջանի կառավարող ընտանիքի կողմից նավթադոլարների հսկայական ծախսերի եւ եվրոպական քաղաքական գործիչներին կաշառելու մասին:  Ռազմական հեռետորաբանությունն ու Ղարաբաղի նկատմամբ գործողություններն Ալիեւի ռեժիմին թույլ են տալիս Ադրբեջանի բնակչության ուշադրությունը շեղել ազատությունների սահմանափակման եւ հափշտակման բազմաթիվ դեպքերից, որոնց ենթարկվում է:

Օգնո՞ւմ է  արդյոք միջազգային հանրությունը լուծել հակամարտությունը:

Տեսականորեն` այո, գործնականում` ոչ այնքան ուժեղ. ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է ` շահագրգիռ կողմերին հակամարտության լուծման գործում օժանդակելու համար: Սակայն Ադրբեջանը հրաժարվում է  ճանաչել մեզ եւ անգամ բանակցություններ վարել մեզ հետ, քանի որ նախընտրում է  հակամարտությունը ներկայացնել որպես տարածքային վեճ երկու ճանաչված պետությունների միջեւ, այլ ոչ թե ստրկացված բնակչության  ազատագրական պայքար: Արդյունքում բանակցություններ են վարվում հարեւան Հայաստանի հետ, որը տեղին չէ եւ արդյունավետ չէ: Բացի այդ, արդեն 18 տարի այդ բանակցությունները ոչինչ չեն տալիս, եւ մասնավորապես այն պատճառով, որ ադրբեջանցի բանակցողները հենց վերադառնում են Բաքու, ամբողջությամբ հրաժարվում են բանակցությունների  բոլոր հիմքերից, որոնք նրանք կարող են ընդունել հանդիպումների ժամանակ:

Միջազգային հնարությունը հրաշալի գիտի, որ ադրբեջանական առաջնորդների կողմից չկա խաղաղության ձգտում, բայց խուսափում է  մատնանշել դա:

Ի՞նչ եք Դուք ակնկալում միջազգային հանրությունից:

Գերակայություն` խաղաղությանը, անվատանգությանն ու ժողովրդավարությանը: Բոլոր ժողովուրդները դրանց կարիքն ունեն:  Դա այդպես է ինչպես Ղարաբաղի եւ Ադրբեջանի, այնպես էլ Սիրիայի եւ Լիբիայի դեպքում: Ղարաբաղցիները ցանկանում են խաղաղ եւ անվտանգ ապրել մի երկրում, որտեղ իրենց ընտրությունը հաշվի է առնվում , ինչը չի կարող երաշխավորվել Ադրբեջանի կողմից` պետության, որը  ոչ միայն ժողովրդավարական չէ, այլեւ աչքի է ընկնում էթնիկ խտրականության քաղաքականությամբ:

Մենք համոզված ենք, որ միջազգային հանրությունն ավելի շատ վստահության արժանի կլինի, եթե նրան ավելի շատ լսեն, եթե մի կողմից նա իր սկզբունքներում փոխզիջման չգնա, մյուս կողմից`  չկիրառի երկակի ստանդարտներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ