ՇաբաթՕգոստոս 02
  • USD 406.57
  • EUR 546.19
  • RUB 11.38

Վտանգավո՞ր է արդյոք գենետիկորեն ձեւափոխված բանջարեղենը

16:39, 27.06.2012 Տարածաշրջան: Հայաստան Թեմա: Տնտեսություն

Գենետիկորեն ձեւափոխված բանջարեղենի սորտերից պետք չէ վախենալ, եթե հայտնի է, թե ինչ գեն է ներարկվել: Այդ մասին այսօր` հունիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Բանջարաբոստանային եւ տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Սարգսյանը:

Նրա խոսքով` գենետիկորեն ձեւափոխված բանջարեղենը պետք է պարզապես մակնշվի, սակայն այդ պահանջը միշտ չէ, որ պահպանվում է: Հետեւաբար` միանշանակ չի կարելի պնդել, որ հանրապետություն չեն ներկրվում գենետիկորենն ձեւափոխված լոլիկ կամ այլ բանջարեղեն, կամ դրանց սերմերն ու սածիլները: Սակայն տիկ. Սարգսյանը վստահեցրեց, տեղական ոչ  մի սորտ գենետիկորեն ձեւափոխված չէ:

Այլ է իրավիճակը սոյայի հետ կապված, որն օգտագործվում է որպես անանսնակեր: Սարգսյանի տեղեկացմամբ` աշխարհում արտադրվող սոյայի 95%-ը գենետիկ ձեւափոխված է, հետեւաբար` մեծ է հավանականությունը, որ այդպիսիք ներկրվում են Հայաստան: Սակայն իր ղեկավարած կենտրոնում մշակվել են սոյայի «մաքուր» սորտեր, որոնց բազմացման ուղղությամ աշխատանքներ են տարվում:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Այս թեմայով

Յունիբանկի «Կենտրոն» մասնաճյուղը տեղափոխվել է նոր հասցե

Մշտապես մեծ ուշադրություն է հատկացրել մասնաճյուղային ցանցի ընդլայնմանն ու տարածքների բարելավմանը...

Նվերներ` Յունիբանկի ավանդատուներին

Հունիսի 30-ի դրությամբ Յունիբանկի ավանդների ծավալը կազմել է ավելի քան 100 մլրդ ՀՀ դրամ` գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը 11%-ով...

Այս տարի Երեւանում ավելի քան 20 կմ-ով ընդլայնվել է ոռոգման ցանցը

Իրականացված աշխատանքներն առայժմ գոհացուցիչ չեն, եւ ցանկալի արդյունքի հասնելու համար եղեք ավելի խիստ եւ պահանջկոտ…

ԲՆ կիրառած պատժամիջոցներից պետբյուջե մուտք է եղել 1.85 մլն դրամ գումար

ՀՀ բնապահպանության նախարարությունը բնապահպանական նորմերի խախտման դեպքերի քննության արդյունքում կայացրել է 1.55մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 21 որոշում…

Բնապահպանության նախարարը հանձնարարել է ստուգումներ բացել Եղեգիս գետի ՓՀԵԿ-երում

ՀՀ բնապահպանության նախարարության արձագանքը Համահայկական բնապահպանական ճակատի տարածած հայտարարությանը...

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի ԿԱՍԿՈ-ն այսուհետեւ գործում է նաեւ Արևմտյան Հայաստանում

Ընկերությունը հնարավորություն է ընձեռում իր հաճախորդներին ավտոմեքենայով անհոգ այցելել իրենց նախնիների բնակավայրը, հիանալ պատմամշակույթային արժեքներով...