ՉորեքշաբթիՍեպտեմբեր 03
  • USD 411.29
  • EUR 539.28
  • RUB 11

Ամերիկացիներն անօդաչու թռչող սարքերը բռնելու էժան միջոց են հնարել

17:25, 27.06.2012 Տարածաշրջան: Աշխարհում Թեմա: Ինովացիա

Ամերիկացիները անօդաչու թռչող սարքերը բռնելու էժան միջոց են հնարել: GPS spoofer անվամբ գյուտը թույլ է տալիս միջամտել GPS-համակարգերին:

GPS spoofer-ի աշխատանքի սկզբունքը հետեւյալն է. սարքը անօդաչու թռչող սարքին GPS ավելի հզոր ազդանշան է ուղարկում, քան այն, որը սարքն ստանում է  արբանյակներից եւ այդպիսով նրան նոր կոորդինատներ է հաղորդում:

Սարքն ստեղծված է էլեկտրոնիկայի սովորական խանութներից հասանելի բաղադրատարրերով: Համակարգը դժվար չէ հավաքելը, միակ դժվարությունը ծրագրի գրելն է, որի նկատմամբ ազատ իրավունք դեռեւս չկա, հայտնում է  «pravda.ru»-ն:

GPS spoofer-ն ավելի արդյունավետ է քաղաքացիական անօդաչու թռչող սարքեր բռնելու համար, որոնք օգտագործում են GPS ոչ կոդավորված ալիք: Սակայն դա չի նշանակում, որ սարքը չի կարող օգտագործվել ռազմական անօդաչու թռչող սարքերի զավթման համար, դա միայն ծրագրային  զարգացման, ավարտման եւ ապակոդավորման  հարց է:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Այս թեմայով

«Ռոստելեկոմի» ծառայությունները հասանելի են Կենտրոն վարչական շրջանում

Հայաստանյան ծածկույթն ընդգրկում է Երեւանն ու եւս տասնվեց քաղաքներ...

ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է երիտասարդական «Վիքի» ճամբարին

Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է երիտասարդական «Վիքի» ճամբարի մասնակիցների հետ...

ԱՄԷ-ն տիեզերական ազգային գործակալություն է ստեղծում

Էմիրությունները մուտք են գործում միջմոլորակային տարածության հետազոտության դարաշրջան...

Beeline ծառայություն «Զրուցենք» - անսահմանփակ շփում ցանցի ներսում 990 դրամով

Մյուս բոլոր ծառայությունների տարիֆիկացումը կատարվում է բաժանորդի սակագնային փաթեթի պայմանների համաձայն...

Ռուս գիտնականները մոտ են տելեպորտացիայի ստեղծմանը

Քվանտային-խճճված մասնիկ են անվանում քվանտային օբյեկտները, որոնք կարելի է նկարագրել մեկ ընդհանուր քվանտային վիճակի...

Մեծ Բրիտանիան ազգային տիեզերակայան կկառուցի

Բրիտանական տիեզերական արդյունաբերության տարեկան ծավալը կազմում է…