News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը լրջորեն հուզում է Հայաստանի բնակչությանը, այդ թվում` Հայ ազգային կոնգրեսի ընտրազանգվածին: Հենց հաշվի առնելով այդ հանգամանքը` Լեւոն Տեր-Պետրոսյանը նախօրեին արծարծեց ղարաբաղյան խնդրի կարգավորումը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մինասյանը` մեկնաբանելով հունիսի 26-ին ՀԱԿ հանրահավաքում հնչած հայտարարությունները:

«Լեւոն Տեր-Պետրոսյանն ավանդաբար անդրադարձել է այդ հարցին` իմանալով, որ իր եւ իր թիմի համար ղարաբաղյան խնդիրը քաղաքական կարիերայի մաս է»,- հավելել է Մինասյանը:

Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ըստ Մինասյանի, փոխադարձ ռեւերանսները ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ նորություն չեն: «Ակնհայտ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հատուկ է դրա վրա ուշադրություն սեւեռել, քանի որ եթե հաջողվի նպաստել, որ ԲՀԿ-ն անջատվի եւ ընդդիմություն դառնա, բխում է ՀԱԿ-ի խնդիրներից»: Այդ դեպքում, ըստ քաղաքագետի, խորհրդարանում իրական ընդդիմություն կձեւավորվի, որը 30-ից 40 տոկոս մանդատներ կունենա: Այդ ժամանակ էլ հնարավոր կլինի խոսել համակարգված ընդդիմության մասին, նաեւ ախագահական ընտրությունների նախաշեմին:

Հարցին, թե հնարավոր է, որ ԲՀԿ-ն ՀԱԿ-ին դուրս մղի ընդդիմադիր քաղաքական դաշտից, Մինասյանը նկատել է, թե դա արդեն տեղի է ունեցել: Սակայն ԲՀԿ-ն չի կարող ՀԱԿ-ին դուրս մղել գաղափարական դաշտից` շնորհիվ նրա ընտրազանգվածի առանձնահատկության. «ՀԱԿ-ի ներկայիս ընտրազանգվածը Կոնգրեսի այն գաղափարական կողմնակիցներն են, որոնց որեւէ հանգամանքում հնարավոր չէ հիասթափեցնել: Հիասթափված ընտրազանգվածը վաղուց հեռացել է այդ քաղաքական ուժից»:


Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ