ՈւրբաթՀոկտեմբեր 31
  • USD 411.26
  • EUR 517.12
  • RUB 9.78

Ժնեւում Սիրիայի հարցով կոնֆերանսում չեն լինի Իրանն ու Սաուդյան Արաբիան

18:02, 27.06.2012 Տարածաշրջան: Աշխարհում, Ռուսաստան, Իրան Թեմա: Քաղաքականություն

ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի` Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Քոֆի Անանն, այսօր` հունիսի 27-ին, պաշտոնապես հայտարարել է հունիսի 30-ին, Ժնեւում, Սիրիայի հարցով միջազգային կոնֆերանս անցմացնելու մասին եւ հրապարակել մասնակիցների կազմը:

Այսպես, ԱԳ նախարարների մակարդակով անցկացվող այդ կոնֆերանսին հրավիրված կլինեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ 5 երկրները (ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան եւ Ռուսաստան), ԵՄ երկրները, ինչպես նաեւ Թուրքիան, Իրաքը, Քուվեյթը եւ Քաթարը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Իրանին հրավեր չի ուղարկվել, թեեւ ավելի վաղ Անանը հայտարարել էր Իրանի մասնակցության անհրաժեշտության մասին: Նա այդուհանդերձ, նշել է, որ Իրանի մասնակցությունը հնարավոր կլինի, եթե այդ հարցում համաձայնության գան Ռուսաստանն ու ԱՄՆ-ը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը պնդում է, որ Իրանը եւս մասնակցի Սիրիայի ճգնաժամի լուծմանը, սակայն ԱՄՆ-ը կտրականապես դեմ է դրան:

Հրավիրյալ երկրների ցանկում չկա նաեւ Սաուդյան Արաբիան` տարածաշրջանի ամենաազդեցիկ երկրներից մեկը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Այս թեմայով

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ. Ամեն մի ադրբեջանական լուր չէ, որ հարկավոր է մեկնաբանել

Հայկական կողմն իր կորուստները հստակորեն հայտնում է անուն առ անուն, ավելին մեր հերոսների հուղարկավորությանը մասնակցում են բանակի ղեկավարությունը...

Մարտակերտում զոհված Զորիկ Գեւորգյանն ավագ լեյտենանտ էր

NEWS.am-ի տեղեկություններով՝ Զորիկ Գեւորգյանի ընտանիքն ապրում է Վանաձորում...

«Հայկական ժամանակ». Ովքեր են ամենաշատ բացակայող պատգամավորները

Տասնյակում երրորդը Կարեն Կարապետյանն է՝ 43 բացակա: Չորրորդը՝ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանն է՝ 28 բացակա, հինգերորդը՝ Գագիկ Ծառուկյանի խնամի, ԲՀԿ-ական պատգամավոր Մուրադ Գուլոյանը՝ 25 բացակա...

«Ժողովուրդ». Կոտայքի մարզի Քասախ համայնքում քաղաքական սկանդալ է հասունանում

Շատ անգամ գնացել խնդրել, պաղատել եմ, թե՝ եկեք աշխատեք, ինչ որ առաջարկում ենք դրեք քննարկեք եւ այլն: Չեկան ու վերջ...

«Հայաստանի նոր քաղաքական մշակույթ»-ը իրական ընդդիմություն է.Անի Զախարյան

Այսօրվա ոչ լեգիտիմ իշխանությունը միմիայն պետք է ուրախ լինի, որ Հայաստանի քաղաքական իրականություն մուտք է գործել ՀՆՔՄԿ, որը առանց որեւէ լծակների...

Անի Զախարյանն առաջարկում է աղջիներին ծառայել բանակում

Ես ինքս երիտասարդ կին եմ, բայց պատանեկան տարիներին երազում էի բանակում ծառայել...

Partner news