News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարքերթը, ճեպազրույցում մեկնաբանելով Ադրբեջանի օրենսդրության վերջին փոփոխությունները, նկատել է, օրենսդրությունը պետք է ձգտի թափանցիկության, այլ ոչ` գաղտնիության:

Նոր փոփոխությունները իրենց մեջ կետ են պարունակում, ըստ որի ընկերություններ հիմադրողների մասին տեղեկությունները առեւտրային գաղտնիքներ են:

Վենետիկի հանձնաժողովի քարտուղարը նկատել է, թե չի կարող իրավաբանական գնահատական տալ օրենսդրական նախաձեռնությանը, քանի որ փոփոխությունները նախապես չեն ներկայացվել փորձաքննության:

«Մենք տեղեկություններ չունենք այդ օրենքի վերաբերյալ, բայց եթե իրոք այդպես է, դա սխալ է»,- նշել է նա:

Մարքերթը նշել է, թե Ադրբեջանի կառավարությունը փորձաքննության է ուղարկել «Խղճի եւ դավանանքի ազատության մասին» նոր օրենքի նախագիծը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ