News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանում այսօր` հունիսի 27-ին, քննարկվել են մի քանի պատգամավորների ներկայացրած նախագծերը, որոնք առնչվել են նույն թեմային` ԵԽ անդամ երկրներում ժողովրդավարության ճգնաժամին, քսենոֆոբիայի, ռասիզմի եւ այլատյացության նկատելի աճին:

Հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը NEWS.am-ին հայտնեց, որ ելույթ է ունեցել եւ այդ համատեքստում ներկայացրել է ռասիզմի եւ այլատյացության դեմ պայքարի հանձնաժողովի զեկույցից մի հատված, որտեղ «խոսվում էր այն մասին, որ Ադրբեջանի իշխանություններն ու մամուլը իրենց երկրում ուղղակիորեն բացահայտ հայատյացություն են քարոզում, եւ այդ երկրում իրավիճակը հղի է քսենոֆոբիայի վտանգով»:

«ԵԽԽՎ-ին կրկին հիշեցրի ապրիլի 2-ին Բաքվում Ադրբեջանի նախագահի ելույթը, որտեղ նա հայերին անվանեց ֆաշիստներ, եւ քանի որ զեկույցում խորհուրդ էր տրվում ուշադիր լինել դասագրքերում ռասիզմի եւ այլատյացության քարոզներին, վկայակոչեցի բազմաթիվ ադրբեջանական դասագրքեր, որտեղ հայի կերպարը ներկաայցված էր որպես մարդասպան եւ ջարդարար: ԵԽ-ից պահանջել եմ միջազգային փորձաքննության ենթարկել ադրբեջանական դասագրքերը` ընդծելով, որ այդ դասագրքերով մեծանում են իրական Ռամիլ Սաֆարովներ»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Նա նաեւ խստորեն քննադատել է ԵԽԽՎ-ին` նշելով, որ այն վերածվում է բարի ցանկությունների, դեկլարատիվ հայտարարությունների ամբիոնի եւ եթե այսպես շարունակվի, այդ կառույցը կսպառի իրեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ