News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր` հունիսի 28-ին, ընդունել է Արցախում գտնվող Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել է մեր հանրապետության գիտության բնագավառի ներկա վիճակին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հատուկ ուշադրություն է դարձվել գիտական հետազոտությունների ոլորտին եւ նրանց կիրառման հեռանկարներին:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ այս գործընթացում չափազանց կարեւորում է Հայաստանի գիտական ներուժի արդյունավետ օգտագործումը եւ Գիտությունների ազգային ակադեմիայի հետ փոխգործակցության հետագա ընդլայնման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մասնակցել են Արցախի հանրապետության կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ