News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանն ու Հորդանանը մշակույթի ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել: Փաստաթուղթն այսօր` հունիսի 28-ին, ստորագրել են Հորդանանի եւ Հայաստանի մշակույթի նախարարներ Սալահ Ջարարն ու Հասմիկ Պողոսյանը:

Փաստաթղթի համաձայն, կողմերը կհամագործակցեն մշակութային ցուցահանդեսների անցկացման, դերասանների, գրողների, բանաստեղծների ու երաժիշտների փոխադարձ այցելությունների կազմակերպման հարցերում:

Կողմերը տեղեկատվություն կփոխանակեն թանգարանների, գրադարանների եւ արխիվների մասին, ինչպես նաեւ կխթանեն մշակութային ոլորտում կոնֆերանսների, սեմինարների ու կրթական դասընթացնեփրի անցկացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ