News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի կրկեսի`  2011թ սեպտեմբերին սկսված եւ 2013թ հոկտեմբերին ավարտվելիք վերանորոգման աշխատանքներն ընթանում են ինտենսիվ կերպով` նախատեսվածի պես: Այս մասին, այսօր՝ հունիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երեւանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար, կրկեսային գործիչների միության ղեկավար Սոս Պետրոսյանը:

Նա տեղեկացրեց, որ, հնարավոր է, դրանք ավարտվեն մինչեւ 2013թ տարեվերջ, քանի որ այն բարդ շինություն է եւ պետք է ուսումնասիրեն նաեւ դրսի փորձը, հնարավոր է ժամկետից ավելի վաղ ավարտվեն: Տնօրենը վստահեցրեց, որ կրկեսը ենթարկվելու է ոչ միայն շենքային, այլեւ բովանդակային փոփոխությունների:

«Նախատեսում ենք ունենալ ուսումնական հաստատություն, կրկեսային ստուդիա՝ կրկեսին կից, որի միջոցով կլուծենք նաեւ մասնագետների խնդիրը»,- ասաց Սոս Պետրոսյանը: Նա նշեց, որ նախատեսում են տարբեր երկրներից հրավիրել կրկեսային մասնագետներ` ներկայացումների համար:

Կրկեսի տնօրենը շատ ճիշտ է համարում կրկեսի մասնավորացումը՝ շեշտելով, որ դա միայն կօգնի կրկեսային արվեստի զարգացմանը եւ ամբողջ աշխարհում նման միտում է նկատվում:

Այժմ ընթացող վերանորոգման աշխատանքների պատճառով կրկեսի  մոտ 10 կենդանիներին շարունակում են պահել Դավիթաշենում գտնվող ձիարշավարանում: Փորձերը կայանում են, ստեղծվել են կրկեսային խմբեր, որոնք ներկայացումներ են ունենում մարզերում, սահմանային զորամասեր:

Նշենք, որ կրկեսի շենքը հիմնադրման օրվանից՝ 1962 թվականից հետո չի վերանորոգվել:

Հիշեցնենք, որ Մշակույթի նախարարության հովանու տակ գործող Պետական կրկեսի գույքը 2005թ գնահատվել է 408 մլն 821 հազար դրամ եւ օտարվել մրցույթով: Հայտ ներկայացրած Կրկեսի կոլեկտիվը` Սոս Պետրոսյանի գլխավորությամբ, 150 մլն դրամով սեփականաշնորհել է Երեւանի կրկեսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ