News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հռոմում կայացած աճպարարների միջազգային մրցույթում հաղթող ճանաչված 15-ամյա Սոս Պետրոսյան-կրտսերը նոյեմբերին մեկնելու է Լաս Վեգաս՝  մասնակցելու ամենաբարձր շոուին, որի ուղեգիրը շահել էր որպես մրցույթի հաղթող: Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Երեւանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար, կրկեսային գործիչների միության ղեկավար,  հաղթողի պապ եւ միջազգային մրցույթի պատվավոր հյուր Սոս (Իոսիֆ) Պետրոսյանը:

Նա տեղեկացրեց, որ նախագծին մասնակցել են 3000 աճպարարներ ավելի քան 60 երկրներից: Մրցույթի մասնակիցների ընտրությունը տեւել է 6 ամիս: Այդ մրցույթում առաջին անգամ հայ է մասնակցել:  Ժյուրիի կազմում են եղել համաշխարհային ճանաչում ունեցող աճպարարներ Ուրի Գելերը, Ֆրանց Հարարին, Էդ Ալոնսոն, Տոպազը: Մրցույթի կիսաեզրափակչին մնացել են միայն 70 մասնակիցներ: Եզրափակչում մնացել են մասնակիցներ 10 երկրներից, այդ թվում Ճապոնիայից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Մեծ Բրիտանիայից, Կորեայից եւ Հայաստանից: Պետրոսյան-կրտսերը ցույց է տվել  միկրոմոգության եւ խաղաթղթերով մոգության իր վարպետությունը: Նման համար նա ցույց էր տվել նաեւ ռուսական «Փառքի րոպե» հեռուստաշոուի ժամանակ: Հռոմում առաջին անգամ անցկացվող միջազգային մրցույթը կցուցադրվի իտալական «Canale 5» հեռուստաալիքով` 2012 թվականի հոկտեմբերի 5-ին:

Ասուլիսի ընթացքոմ տեղի ունեցավ նաեւ «Հայկական կրկես» գիրք-ալբոմի շնորհանդեսը, որտեզ ներկայացված է հայկական  կրկեսի պատմությունը, Սոս Պետրոսյնի կենսագրությունը եւ բազմաիթվ լուսանկարներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ