News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ներկայումս ադրբեջանական կողմի հետ ակտիվ բանակցություններ են վարվում երրորդ երկրում Հայաստանի եւ Ադրբեջանի գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպում կազմակերպելու վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ին ասաց  Գերիների, պատանդների եւ անհետ կորածների հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը: Բանակցությունները վարվում են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ:

«Ցավոք, առայժմ դրան ավելացնելու ոչինչ չկա»,- նշեց աշխատանքային խմբի ղեկավարը: Նրա խոսքով, վերջին տարիներին միայն նման մեկ հանդիպում է կայացել: «Իմ պրակտիկայում նման առաջին եւ վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2006թ. Բրյուսելում, ԿԽՄԿ հովանու ներքո,  իմ եւ Ադրբեջանի պետհանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարի միջեւ»,-նշեց Արմեն Կապրիելյանը:

Նրա խոսքով` նշված հանդիպման ժամանակ որոշ աշխատանքային հարցեր են քննարկվել. «Այդ պահին մեզ համար ամենահրատապը տեղեկատվության փոխանակումն էր եւ երկուստեք հարցումների կատարումը: Թվում է, պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ ոչ մի հարցում չպետք է անպատասխան մնա, եւ կողմերը պարտավորվել են ժամանակին կատարել միմյանց հարցումները եւ տեղեկատվություն փոխանակել, որոնք վերաբերում են անհայտ կորածներին եւ ռազմագերիներին»: Բայց, ցավոք, ադրբեջանական կողմից տվյալ պայմանավորվածություններն այդպես էլ ի գիտություն չընդունվեցին եւ ստանձնած պարտավորությունները չկատարվեցին, նշեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ