News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հունիսի 29-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կրկին գերազանցել է 418 դրամի մակարդակը եւ կազմել 418.61 դրամ: Ընդ որում` որոշ գործարքներ կնքվել են 1դոլար/419 դրամ փոխարժեքով:

Ընդհանուր առմամբ` բորսայում վաճառվել է 5.7 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում մի քանի բանկեր դոլարի առքի փոխարժեքը բարձրացրել են մինչեւ 418 դրամ, սակայն առքի առավել տարածված փոխարժեքը 417 դրամն է: Դոլար դեռեւս կարելի է գնել 419 դրամով, սակայն վաճառքի առավել տարածված փոխարժեքը 420 դրամն է;

Forex միջազգային շուկայում այսօր եվրոն թանկացել է դոլարի նկատմամբ` պայմանավորված եվրոպական պետությունների ղեկավարների գագաթաժողովում հակաճգնաժամաին որոշումների ընդունմամբ: Եվրոյի փոխարժեքը մոտեցել է 1.26 դոլարին, սակայն դեռեւս չի գերազանցել այն:

Ռուսական շուկայում եւս դոլարը թուլացել է ռուբլու նկատմամբ`1 դոլարն արժե 32.8169 ռուբլի` երեկվա 32.9 ռուբլու համեմատ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ