News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Երեւանի պետական համալսարանում տեղակայված քննակենտրոնում, հունիսի 25-ից հուլիսի 8-ն անգլերենից բանավոր քննություն է հանձնում օրական 120 դիմորդ:  Նրանք հիմնականում դիմել են Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան, Երեւանի պետական համալսարանի ռոմանա-գերմանական ֆակուլտետ եւ այլն:

Այս բանավոր քննության ժամանակ NEWS.am-ի թղթակցի այցելության ժամանակ ամենատարբեր դեպքերի ականատես եղանք: Եթե մի դեպքում դրական միավոր ստացած դիմորդին ծնողները դիմավորում էին ծափ-ծիծաղով եւ գրկախառնություններով, ապա մեկ այլ դեպքում` կշտամբանքններով, նույնիսկ ծեծուջարդով:

Օրինակ` մենք ականատես եղանք, թե ինչպես անգլերենի բանավոր քննությունից 13 միավոր ստացած աղջկա մայրը նրա թեւից քաշեց, տարավ լսարան ու սկսեց ծեծել այնքան, մինչ միջամտեց ԵՊՀ Ընդունող հանձնաժողովի ներկայացուցիչը եւ խնդրեց ծնողին հանդարտվել: Վերջինս նրան հակադարձեց` ասելով, որ իր երեխան է, ինչ կուզի, կանի: Ծնողն ուշքի եկավ, երբ նկատեց, որ այդտեղ կան նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Մեկ այլ դեպքում էլ դիմորդի նկատմամբ «բռնություն» կիրառեց եղբայրը` քննաթերթիկով ապտակելով նրան: Ցածր գնահատակնների դեպքում կային նաեւ առանց ծեծուջարդի դեպքեր, օրինակ` երբ մի ամբողջ ընտանիք հիստերիայի մեջ էր եւ մայր եւ դուստր լալիս էին` հանձնաժողովից խնդրելով դրական միավոր եւ կոչ անելով նրանց «մարդ լինել»: Այս քննության ժամանակ եւս արձանագրվել են լացի բազմաթիվ դեպքեր, բարեբախատաբար բանը չի հասել ծածկաթերթիկ կուլ տալուն, ինչպես օրինակ նախորդ տարի քննություններից մեկի ժամանակ էր եղել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում իրենց երեխաներին սպասող ծնողներն արտահայտեցին իրենց անհանգստությունը` մեկնաբանելով, որ «բանավոր քննություն է, չես իմանա, թե ինչ կարող են հարցնել եւ ինչ կարող է լինել»: Դիմորդները եւս հուզված էին, նրանց համար ամենասարսափելի քննությունը թերեւս  բանավոր քննությունն էր: Նրանք նշեցին, որ քննության ժամանակ հանձնաժողովը շատ բարեհամբույր էր, լավ մթնոլորտ էր, դժվար հարցեր չէին տալիս, իսկ ստացած գնահատականի համար հիմնականում մեղադրում էին իրենց, որ հուզվել են եւ չեն կարողացել արտահայտել գիտելիքները:

ԳԹԿ մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց, որ հունիսի 25-ին անգլերենի բանավոր քննության միջին գնահատականը մինչեւ ժամը 13.00-ն եղել է 9,9, իսկ կեսօրից հետո` 11,92 միավորը: Ամենաբարձր միավորն այդ ժամանակ եղել է 17-ը: Իսկ  հունիսի 26-ին մինչեւ կեսօր միջին միավորը եղել է 12, 17:

18 միավոր ստացել է մեկ հոգի, 17 միավոր` 2 դիմորդ: Իսկ կեսօրից հետո միջին միավորը կազմել է 10,5, այդ ժամանակ  արձանագրվել է 3 հատ 17 միավոր: Հունիսի 26-ին հանձնաժողովը հիացել էր մի աղջկա պատասխանից, ով անգլերեն արտասանել էր  Շեքսպիրի սոնետներից մեկը եւ արժանացել 20 միավորի, արձանագրվել է  նաեւ երկու 19 միավոր:

Անգլերեն բանավոր քննության հանձնաժողովի նախագահ Մարգարիտ Ապրեսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այդքան էլ գոհ չէ որակից, դիմորդների մեծամասնությունը հիմնականում միջին մակարդակի գիտելիք ունի եւ ցածր, եղել են նաեւ կտրվողներ:

«Մեծամասամբ գալիս են երեխաներ, որոնք գիտելիքների միջին մակարդակ ունեն, եւ գալիս են այնպիսի դիմորդներ, որոնք բացարձակապես լեզվի իմացություն չունեն,  եւ ամենահետաքրքիրն այն է, որ հենց նրանք են բողոքարկում: Եթե երեխան մինիմալ քերականություն գիտի, նշանակում ենք դրական թվանշան: Զարմացած եմ, սեղանի վրա գրքեր կան եւ նրանք չենք կարողանում դրանց օգնությամբ նախադասություններ թարգմանել»,- ասաց նա: Հանձնաժողովի նախագահը նշեց, որ երեխաները սկսում են հուզվել, կառչել միավորներից, թվանաշնաներ խնդրել եւ այդպես ազդում են հանձնաժողովի հոգեական աշխարհի վրա: «Եթե չգիտես  լեզու, մի արի մասնագիտական քննության»,- ասաց նա` հույս ունենալով, որ հաջորդ օրերին ավելի պատրաստված դիմորդներ կգան:

Երեխաների վատ պատասխանների պատճառը, Մարգարիտա Ապրեսյանի հավաստմամբ,  նյութի բարդությունը չէր, այն, ինչպես միշտ նույնն էր` մի շարք փոփոխություններով, խնդիրը թերեւես երեխաների սովորել չցանկանալն է:

Անգլերեն բանավոր քննության հանձնաժողովում ընդգրկված են դասախոսներ բոլոր բուհերից, դպրոցի ուսուցիչներ եւ այլն: Նախագահի խոսքով` հանձնաժողովի անդամները բարձր մակարդակի պրոֆեսիոնալներ են եւ  շատ մարդկային: Անգլերեն հանձնաժողովի անդամներից Նվարդ Երնջակյանը նշեց, որ դիմորդների մակարադակը բարձր չէ, բայց երեխաները աշխատել են եւ տիրապետում են հաղորդակցական հմտություններին, տեքստի մեկնությանը:

Մանրամասները` տեսանյութում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ