News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայ ազգային կոնգրեսի շարքերում տարաձայնություններ կային «Բարգավաճ Հայաստանի» հարցում, սակայն այժմ դրանք վերացել են: Այդ մասին, այսօր`  հունիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

«Ցանկացած հարցում կարծիքները կարող են բաժանվել: Մեր քննարկումներում լինում էին տարաձայնություններ, սակայն այժմ դրանք չկան», - վստահեցրեց նա:

Պատասխանելով տարաձայնությունների բնույթի մասին հարցին` Զուրաբյանը նշեց, որ դրանք վերաբերում էին մարտավարությանը` նրան, որքանով է նպատակահարմար խոսել ԲՀԿ-ի հետ համագործակցության մասին: «ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոյանի ելույթը հունիսի 26-ի հանրահավաքում սպառիչ էր, եւ այդ հարցը լուծված է»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք ՀԱԿ ղեկավարը այդ ելույթով հերթական անգամ մեսի՞ջ ուղարկեց ԲՀԿ-ին, Զուրաբյանը պատասխանեց, որ Տեր-Պետրոսյանը խոսում էր շատ բաց, եւ որեւէ ենթատեքստ որոնել պետք չէ: Իսկ թե արդյոք ԲՀԿ-ն ընդդիմադիր գործունեությո՞ւն է ծավալում ԱԺ-ում, Զուրաբյանը նկատեց, որ այդ հարցի պատասխանն ակնհայտ է. «Կառավարության մաս չկազմող քաղաքական ուժն ամբողջ աշխարհում կոչվում է ընդդիմություն»:

Դրան հետեւած հարցադրմանը` ինչն է ԲՀԿ-ին խանգարում հայտարարել ընդդիմադիր լինելու մասին, ինչպես դա պահանջում է խորհրդարանի կանոնակարգը, Զուրաբյանն առաջարկեց հարցն ուղղել այդ կուսակցության ներկայացուցիչներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ