News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հունիսի 29-ին, ժամը 19.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի վերին երրորդականի կողային մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 37-ամյա Մակիչ Թ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին Մակիչ Թ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, Կուտական գյուղի հարակից դաշտում, վիճաբանության ժամանակ, ոմն Կարեն դանակով հարվածել է իրեն եւ պատճառել վնասվածք:

Մակիչ Թ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մակիչ Թ.-ի հետ վիճաբանել են Կուտական գյուղի բնակիչներ, եղբայրներ` 35-ամյա Մարտին եւ 28-ամյա Կարեն Ա.-երը: Այդ ընթացքում Կարենը ձեռքին դանակով հարվածել է Մակիչ Թ.-ին եւ պատճառել վնասվածք:

Հանցագործության գործիք դանակն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ