News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հունիսի 28-ին Հայաստան է ժամանել Իսրայելի կանանց ասոցացիայի 44-հոգանոց խումբը` նպատակ ունենալով բացահայտել Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը: Նրանք Հայաստանի տարածքով ճամփորդում են ամենագնացներով, ճամփորդելու ընթացքում բնակվում են գյուղերի տներում, վրաններում, որպեսզի ավելի մոտիկից ծանոթանան ոչ միայն Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի գեղատեսիլ վայրերին այլ նաեւ մարդկանց հետ:

Խումբը նպատակ ունի անպայման այցելել նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան, ինչպես նաեւ կազմակերպել հատուկ արարողություն անմար կրակի մոտ` հարգանքի տուրք մատուցելով ցեղասպանության անմեղ զոհերին:

Արարողությունը տեղի կունենա երկուշաբթի օրը` հուլիսի 2-ին ժամը 10.00-ին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ