News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի առաջին նախագահ, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահ Այազ Մութալիբովը  որոշել է հեռանալ կուսակցությունից եւ ավարտել իր քաղաքական գործունեությունը:

Իր որոշման մասին նա նամակով տեղեկացրել է հունիսի 30-ին Բաքվում կայացած կուսակցության համագումարի ժամանակ:  Նա իր հեռացումը բացատրել է ընտանիքին ու առողջությանն ավելի մեծ ուշադրություն դարձնելու հանգամանքով:

Միաժամանակ` երկար տարիներ Մոսկվայում բնակվող նախկին նախագահը հայրենիք վերադառնալու ցանկություն է հայտնել:

Ադրբեջանում վերջերս ընդունվել է «Նախկին նախագահների կարգավիճակի մասին» օրենքը,  որի համաձայն պետության նախկին ղեկավարներն անձեռնմխելիություն են ստանում քրեական հետապնդումից: Այդ օրենքը Մութալիբովին հնարավորություն է տալիս վերադառնալ:

Նա Ադրբեջանի առաջին նախագահ է ընտրվել 1991թ. սեպտեմբերին եւ պաշտոնավարել մինչեւ 1992թ. մարտը,  երբ հրաժարական էր տվել Ազգային ճակատի ճնշման ներքո:

Ադրբեջանում նրա նկատմամբ քրեական գործեր են հարուցվել` կապված 1990թ. հունվարի 20-ի իրադարձությունների, ինչպես նաւ հեղաշրջման փորձերի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ