News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Համաշխարհային բանկը 24 մլն դոլար կհատկացնի` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում օգտագործելու նպատակով: Այդ մասին հունիսի 30-ին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը` ելույթ ունենալով Աղվերանում ընթացող ՏՏ ոլորտի լիդերների առանց փողկապների հանդիպմանը: Վարկն արդեն հաստատվել է ՀԲ-ի կողմից:

Նախարարի խոսքով` սա ՏՏ ոլորտին ուղղվող երկրորդ վարկն է: Առաջին վարկը` 5 մլն դոլարի չափով, օգտագործվել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ստեղծման, եւ այլ կազմակերպությունների աջակցման նպատակով:

Տ. Դավթյանը ներկայացրեց նաեւ ՏՏ ոլորտի ֆինանսավորման մյուս աղբյուրները:

Բացի վարկային ռեսուրսներից` ՏՏ ոլորտը յուրաքանչյուր տարի 80 մլն դրամ է ստանում` ցուցահանդեսների, տեղեկատվական նյութերի, կոնֆերասների կազմակերպման եւ մասնակցության, ընկերությունների աջակցման նպատակով: Տարեկան մոտ 170 մլն դրամ է հատկացվում Գյումրու տեխնոպարկին: Ըստ Տ. Դավթյանի` տնտեսության միայն երկու ոլորտներ` զբոսաշրջությունն ու տեղեկատվական տեխնոլոգիաները, պետական բյուջեից անմիջական ֆինանսական աջակցություն են ստանում:

Միջազգային մի շարք կազմակերպություններ, ինչպես USAID-ն, նույնպես դրամաշնորհներ են հատկացնում ՏՏ-ին` կառավարության հորդորով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ