News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թեեւ Քալիֆորնիայի նահանգի Գլենդելի քաղաքապետարանում բազմազանությունն ավելացել է վերջին 10 տարում, սպիտակները շարունակում են գերիշխել վերին էշելոններում: Այս մասին նշված է քաղաքի աշխատակիցների ժողովրդագրական վիճակի մասին երկամյա զեկույցում, գրում է Glendale News-Press-ը:

Այդուհանդերձ, նույնիսկ վերին էշելոններում իրավիճակն անընդհատ փոփոխվումէ: «Էությունն այն է, որ կազմակերպումը փոխվում է»,-ասել է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Մեթ Դոյլը:

Զեկույցի համաձայն, 2011 թվականին 301 մենեջերների ու ղեկավարների 61 տոկոսը սպիտակամորթ են եղել, սակայն այդ տոկոսն ավելի բարձր էր 2002-ին (70 տոկոս):

Միաժամանակ սպիտակամորթների թիվը 2002-ից ի վեր ընդհանուր աշխատակազմի շրջանում նվազել է 20 տոկոսով, հասնելով 933-ի: Այդ նվազումը կարող է շարունակվել, քանի որ 55 եւ ավելի տարիք ունեցող աշխատակիցները, որոնց մեծ մասը սպիտակամորթներ են, անցնում են թոշակի:

Մյուս կողմից, մյուս ռասաների եւ էթնիկ խմբերի ներկայացուցիչների թիվն աճում է: Քաղաքապետարանում լատինամերիկացիների թիվը վերջին 10 տարում ավելացել է 12 տոկոսով` հասնելով 623-ի: 2011-ին նրանք արդեն բարձրաստիճան աշխատակիցների 14 տոկոսն են կազմում:

Ասիացիները եւ Խաղաղ օվկիանոսի կղզիներից եկածների թիվն այդ ընթացքում ավելացել է 23 տոկոսով, հասնելով 202-ի: 2011-ին մենեջերների շուրջ 11 տոկոսը հենց նրանք են:

Հայերի թիվը 2002-ից ի վեր քաղաքապետարանի աշխատակազմում կտրուկ` 83 տոկոսով աճել է, հասնելով 362-ի: 2011-ին բարձրաստիճան աշխատակիցների 8 տոկոսը հայեր են եղել:

Դոյլի ներկայացմամբ, հայերը թեեւ կովկասցի են, բայց նրանք սպիտակներից առանձին են հաշվարկվում, քանի որ «հայկական ժողովրդագրությունը կազմում է այդ համայնքի զգալի մասը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ