News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ջոն Փրեսքոթը Միացյալ թագավորության  փոխվարչապետի պաշտոնում գտնվելու 9 ամսում վարկային քարտերով հավաքել է 52 հազար ֆունտ սթեռլինգի հաշիվներ: Այդ մասին հայտնում է բրիտանական Daily Mail-ը:

ԵԽԽՎ-ում Հայաստանի նախկին համազեկուցող Ջոն Փրեսքոթը փոխվարչապետի պաշտոնն զբաղեցրել է  1997-2007թթ.: Չվճարված ծախսերը եղել են այն ժամանակահատվածում, երբ Փրեսքոթն արդեն ազատված էր  պլանավորման, քաղաքաշինության եւ տեղական ինքնակառավարման նախարարի պաշտոնից:

Փրեսքոթի ծախսերի մասին հայտնել է նրա հակառակորդը` տեղական ինքնակառավարման նախարար, պահպանողական Բոբ Նեյլը` պատասխանելով լիբերալ-դեմոկրատ Ալան Բեյթի հարցին:

Հաշիվների ցանկում է 106 ֆունտի ընթրիքը ռեստորանում, 547 ֆունտ արժողությամբ էքսկուրսիան Լոնդոնում եւ Օտավայի Շատո Լորիե հյուրանոցում հաշիվը (3,2 հազար ֆունտ):

Փրեսքոթն անձամբ չի մեկնաբանում տեղեկությունը, սակայն նրա մերձավոր աղբյուրները հայտնում են, որ վարկային քարտից նա չի օգտվել: Հակառակորդներն անձամբ Փրեսքոթին ծախսերում չեն մեղադրում, սակայն կասկածում են, թե կարելի է արդյոք վստահել նրան նոր պաշտոն` Համբերսայդ շրջանի կառավարչի պաշտոնը, եթե նա չի կարողանում կանխարգելել իր  ենթակաների շահամոլությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ