News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը օրենսդրական փոփոխություններ է առաջարկելու, որպեսզի ոստիկանությունը հնարավորություն ունենա ընտրացուցակներից հանելու բոլոր այն մարդկանց, ովքեր տեւական ժամանակ Հայաստանում չեն գտնվում: Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, հուլիսի 2-ին, լրագրողների հետ զրույցում ներկայացրեց մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իր ներկայացրած զեկույցի հիմնական շեշտադրումները:

Նա որպես դրական միտում արձանագրեց փաստը, որ ոստիկանությունը պատշաճ արձագանքել է բոլոր ահազանգերին:

Անդրադառնալով քարոզարշավի ժամանակ բռնության դեպքերին` նա նշեց, որ բռնություն կիրառվել է մեկ տասնյակ դեպքերով: Մի դեպքում ընդդիմության ներկայացուցչի քիթը կոտրել են, նրանք իրար հետ հաշտվել են, եւ մեղավորը մնացել է անպատիժ: Ըստ պաշտպանի, քարոզարշավի ժամանակ մարդու իրավունքների էական խախտումներ չեն եղել:

ՄԻՊ-ն արձանագրեց, որ ընտրությունների ընթացքի լուսաբանումն այս անգամ եղել է շատ հավասակշռված, սակայն չնայած լրագրողների ջանքերին, բովանդակություն այդպես էլ չի հայտնվել, քանի որ քաղաքական ուժերը հստակ գաղափարներ ու ծրագրեր չեն ներկայացրել, եւ դա էլ նպաստել է ընտրակաշառքների լայնածավալ բաժանմանը:

Անդրեասյանը անբավարար է համարում ոստիկանության եւ դատախազության կողմից արձանագրված ընտրակաշառքի դեպքերը: «Լրատվամիջոցներում լուսաբանվել է մոտ հարյուր դեպք, միայն տասը դեպքում է, որ քննություն է գնում: Ոստիկանությունը պարզաբանում է, թե չեն հիմնավորվել այդ ահազանգերը: Կամ մեր հասարակությունը ընդհանրապես հորինող, ստախոս մարդկանց հավաքածու է, կամ ոստիկանությունն այնպես է քննում, որ մարդիկ չեն էլ ուզում դիմեն»,- նշեց Անդրեասյանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ