News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եթե անգամ 2005թ. շենքի առքուվաճառքի դեպքում օրենքի խախտում է տեղի ունեցել, ապա ինչու են Վրաստանի իշխանությունները հայ ակտիվիստների մեղքի մասին հիշել միայն այն ժամանակ, երբ վերջիններս համալրել են ընդդիմության շարքերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության անդամ Շիրակ Թորոսյանը` մեկնաբանելով ջավախքցի ակտիվիստ Գեորգի Մխչյանի ձերբակալությունն ու հետախուզման հայտարարումը Մելիք Ռաիսյանի նկատմամբ:

Նրա խոսքով, եթե խախտվել է օրենքը, ապա յուրաքանչյուրը  պետք է պատասխան տա օրենսդրությանը համապատասխան. «Սակայն մտահոգում է այն հանգամանքը, որ Ռաիսյանի եւ Մխչյանի մեղավորության մասին Վրաստանի իշխանությունները հիշեցին հիմա, ոչ թե 7 տարի առաջ, եւ այն բանից հետո, երբ վերջիններս սկսեցին աջակցել ընդդիմությանը»: Թորոսյանը նաեւ նշեց, որ ելնելով դրանից, կարելի է ենթադրել, որ Ջավախքում սկսված գործընթացները քաղաքական աստառ ունեն:

Նշենք, որ ջավախքցի քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը, ով ձերբակալված է,  հանդես է եկել հայտարարությամբ Ջավախքում վերջին իրադարձությունների վերաբերյալ: Նա վճռականորեն դատապարտում է «Վրաստանի իշխանությունների կողմից Ջավախքում ծավալված քաղաքական  ճնշումները»: «Այդ քայլն ուղղված է Ջավախքի հայերի քաղաքական իրվավունքների հետագա սահմանափակմանը, տարածաշրջանում լարվածության խորացմանը»,-ասաց նա:

Մելիք Ռաիսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել 2005թ. շենքի առքուվաճառքի ժամանակ թույլ տրված խախտման փաստի առնչությամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ այդ կապակցությամբ իր կարծիքն է հայտնել նաեւ ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիայի Ախալքալաքի գրասենյակի ղեկավար Գեորգի Ժվանիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ