News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի  միջազգային պահուստները 2012 թ. մայիսին կազմել են 1.67 մլրդ դոլար: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակման մեջ («Միջազգային պահուստների եւ արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակ»):

Հունվարի համեմատ միջազգային պահուստները նվազել են մոտ 150 մլն դոլարով: Չի բացառվում, որ դա հետեւանք է ֆինանսական շուկայում իրականացվող ինտերվենցիաների` դրամի փոխարժեքի կտրուկ անկումը կանխելու նպատակով:

Հայաստանի միջազգային պահուստներից 1.35 մլրդ դոլարը կամ 80%-ից ավելին պահվում են արժեթղթերի տեսքով: Արժեթղթային պորտֆելը  հունվարի համեմատ աճել է մոտ 120 մլն դոլարով: 

Կանխիկ դրամական միջոցները եւ ավանդները կազմում են մոտ 275  մլն դոլար` հունվարի համեմատ նվազելով մոտ 240 մլն դոլարով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ